Ու՞մ չենք տեսնի «Բարսելոնայում» նոր մրցաշրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է հերթական  մրցաշրջանից առաջ գնալ մեծ փոփոխությունների և թարմացնել ակումբի ֆուտբոլիստների կազմը, հայտնում է իսպանական մամուլը:

Կատալոնյան ակումբը ծրագրում է ձեռք բերել 6 – 7 նոր ֆուտբոլիստի և ծախսել տրանսֆերային գործարքների վրա մոտ 100 միլիոն եվրո: Ակումբը կլքեն այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են` Վիկտոր Վալդեսը, Խոսե Մանուել Պինտոն, Կառլոս Պույոլը, Դանիել Ալվեսը, Կրիստիան Տելոն և ուրիշներ:

Հարցականի տակ է կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի ապագան, որով հետաքրքրված է «Մանչեսթր Յունայթեդը» և հարձակվող Ալեքսիս Սանչեսինը: Վերջինով հետաքրքրված է թուրինյան «Յուվենթուսը»:




Լրահոս