Armenian text to speach

Ծառուկյանը RAF մրցաշարում կմրցի UFC-ի նախկին չեմպիոնի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ultimate Fighting Championship (UFC)-ի թեթևքաշային կարգի երկրորդ հավակնորդ Արման Ծառուկյանը ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում կմրցի ամերիկացի մարտիկ Թոնի Ֆերգյուսոնի հետ, հայտնում է «Գազետա ռու»-ն։

Մրցակցությունը կկայանա հունիսի 13-ին Սենթ Լուիսում Real American Freestyle (RAF) մրցաշարի շրջանակներում։

Մայիսի 30-ին Դալասում Ծառուկյանը RAF կազմակերպության հովանու ներքո ևս մեկ մենամարտ կանցկացնի Քիլոն Ջիմիսոնի դեմ։ Երկու մենամարտերն էլ նախատեսված են թեթևքաշային կարգում։




Լրահոս