Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու է Վանաձորի բանտում կալանավորը պարբերաբար կտրում պարանոցն ու բազուկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գառնիկ Կասոմիկի Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ, նույն հիմնարկի թիվ 43-րդ խցում մեկանգամյա օգտագործման սափրիչից պատրաստել, պահել և կրել է առողջությանը վնաս պատճառելու համար այլ գործիք հանդիսացող առարկա՝ ածելու սայր, որով 2026 թվականի հունվարի 5-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, պարանոցի և բազուկների հատվածներում կատարել է ինքնավնասում՝ պատճառելով առողջության կարճատև քայքայումով առողջությանը թեթև վնաս։

Բացի այդ, Գառնիկ Բաղդասարյանը, հանդիսանալով ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ, նույն հիմնարկի թիվ 45-րդ խցում մեկանգամյա օգտագործման սափրիչից պատրաստել, պահել և կրել է առողջությանը վնաս պատճառելու համար այլ գործիք հանդիսացող առարկա՝ ածելու սայր, որով 2026 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, պարանոցի հատվածում կատարել է ինքնավնասում՝ պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշ չպարունակող կտրած վերք։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեանյութում․ 




Լրահոս