Վահրամ Մկրտչյանը շարունակում է աղոթել Սերժ Սարգսյանի համար․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նորաթուխ պատգամավոր, ՀԺԱՄ նախկին ղեկավար Վահրամ Մկրտչյանը ժամանակին սուր քննադատության էր ենթարկում Սերժ Սարգսյանին եւ հայտարարում, որ «աղոթում են նրա մեղքերի համար»։ Փաստորեն, Ձեր աղոթքները տեղ հասան՝ ասացինք նրան։ «Դա եղել է ՀԺԱՄ 10-ամյակի միջոցառման ժամանակ, ես ներկայացրել եմ տեսակետ, որ հանրապետությունում ամեն ինչ չէ, որ լավ է գնում, բայց հույս եմ հայտնել, որ ՀՀ նախագահն ունի բավարար կարողություններ՝ ինտելեկտուալ եւ կամային հատկություններ, որ այդ վիճակից դուրս գա, եւ ասել ենք, որ կուսակցությունով աղոթում ենք իր համար, որ ինքը չընկրկի եւ կարողանա այդ վիճակից դուրս գալ, հիմա էլ ենք շարունակում աղոթել»,- խոսքը նենգափոխեց պատգամավորը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս