Դերենիկ Դումանյանը կառավարությունից հեռացել է տխուր․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օրեր առաջ, երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է կառավարական երրորդ մասնաշենք եւ նախարարների նշանակում  կատարել, շատ տխուր մի իրավիճակ է ստեղծվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանն այդ արարողության ընթացքում բավականին տխուր է եղել: Ավելին՝ երբ վարչապետը հեռացել է, նրանից անմիջապես հետո կառավարության շենքից հեռացել է նաեւ  Դերենիկ Դումանյանը` իր հետ ոչինչ չտանելով եւ գնալիս  անգամ ցտեսություն չի ասել: Իսկ երեկ ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը մենակ չէր եկել կառավարություն: Նրան ուղեկցում էր ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը»։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:    




Լրահոս