Մահացել է ֆրիսթայլի համաշխարհային աստղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Յուտա նահանգում հինգշաբթի մահացել է Սոչիում անցկացվելիք օլիմպիական խաղերում Կանադայի ոսկե մեդալի գլխավոր հույսը` ֆրիսթայլի համաշխարհային աստղ Սառա Բուրկը:Նա հունվարի 11-ին մարզման ժամանակ ընկել է և վնասել գլուխը: Մարզուհուն ծայրահեղ ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխել են Սոլթ Լեյկ Սիթի քաղաքի հիվանդանոց, որտեղ բժիշկները նրան վիրահատել են: Մոտ 10 օր կոմայի մեջ գտնվելուց հետո, Բրուկը մահացել է:Ֆրիսթայլի համաշխարհային աստղը 2011թվականի աշխարհի առաջնությունում զբաղեցրել էր չորրորդ տեղը: 




Լրահոս