Իշխան Խաչատրյանը կբարձրացնի Կարեն Բոթոյանին ՕԵԿ-ից հեռացնելու հարցը․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՕԵԿ-ն այս շաբաթ (հնարավոր է հինգշաբթի օրը) քաղխորհրդի նիստ է  հրավիրելու:

Մեր տեղեկություններով՝ ԱԺ ՕԵԿ անդամ Իշխան Խաչատրյանը պետք է բարձրացնի ԱԺ ՕԵԿ խմբակցության նախկին անդամ Կարեն Բոթոյանին կուսակցությունից հեռացնելու հարցը: Պատգամավորը մեզ հետ զրույցում ասաց, որ ինչպես եւ հայտարարել է ԱԺ ճեպազրույցի ժամանակ, այդ օրը հարցն ինքն անպայման բարձրացնելու է: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները տեղեկացնում են, որ այդ «առաքելությունը» դրված է Ի. Խաչատրյանի վրա նրա համար, որ իբր թե Կ. Բոթոյանին Ի. Խաչատրյանն է կուսակցությունում առաջ «բրդել», ցանկացած հարցում միասին են աշխատել, հատկապես Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ պետք էր կուսակցության համար ձայներ «բերել»: ՕԵԿ-ում համարում են, որ Ի. Խաչատրյանը լավ «կադր» չի «աճեցրել», ինչի համար էլ հենց ինքը պետք է Կ. Բոթոյանին կուսակցությունից հեռացնելու հարցը բարձրացնի»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: 




Լրահոս