Խանդոտ տղամարդն ընկերուհուն փակել է դագաղի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իժևսկում հետաքննում են մի դեպք, որը տեղի է ունեցել քաղաքի սգո գործակալություններից մեկում: Գործակալության աշխատակցուհին հայտնվել է դագաղի մեջ փակված վիճակում նախկին կենակցի խանդի պատճառով:

«Տղամարդուն դուր չի եկել, թե ինչպես է նրա նախկին ընկերուհին վարվել հաճախորդի հետ, և նա որոշել է վրեժխնդիր լինել» – հայտնել են քաղաքի դատախազությունից:

Խանդոտ տղամարդը տարբեր գործիքներով կնոջը մարմնական վնասվածքներ է հասցրել, սակայն, չբավարարվելով այդքանով, ստիպել է նրան պառկել դագաղի մեջ և կողպել է այն. տեղեկացնում է vesti.ru-ն:

Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Երեքժամյա բանակցություններից հետո ծնողներն ու իրավապահները կարողացել են համոզել տղամարդուն բաց թողնել կնոջը և հանձնվել ոստիկանությանը:




Լրահոս