Ժողովուրդ. ‘’Սթար’’ սուպերմարկետների ցանցը ոչնչացնում է մանր բիզնեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”Ժողովուրդ””-ի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնցից տեղեկացանք, որ “”Սթար”” սուպերմարկետների ցանցն իրեն տարբեր ապրանքներ մատակարարող արտադրողների եւ անհատ ձեռներեցների համար պատրաստել է նոր պայմանագրեր: Ըստ նոր փաստաթղթի` նախատեսվում են բազմաթիվ հավելյալ վճարներ, ինչը կարող է հանգեցնել փոքր շրջանառություն ունեցող արտադրողների դուրս մղմանը շուկայից: Պայմանագրի կետերից մեկն այն է, որ “”Սթար””-ի յուրաքանչյուր խանութում ապրանքի վաճառքի տեղ ունենալու համար մատակարարը պետք է վճարի տարեկան 50.000 դրամ (նաեւ 10.000 դրամ` յուրաքանչյուր ապրանքատեսակի համար), դրան գումարած ամբողջ շրջանառության 6%-ը` չհաշված այլ վճարներ: Փաստորեն, մանր ու միջին բիզնեսներին խրախուսելու կառավարության խոստումները հերթական դեմագոգիան են: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իրականում խանգարում է արտադրողին` նպաստելով “”Սթար””-ի սեփականատեր Աֆանդյանի նման հղփացածների հարստացմանը: Այս թեմային առավել հանգամանորեն կանդրադառնանք մեր հաջորդ համարում:  




Լրահոս