ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳԱԼՈՒՍՏԸ ԲԱՐԵՀԱՋՈՂ ՓԱԿԵՑ

Երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի համար կարծես թե սովորական էր դարձել նիստերը վարելիս բառերը շփոթելն ու սխալ արտասանելը: Երեկ Գալուստ Գրիգորիչը ԱԺ նիստի սկզբին, երբ գրանցվեց 108 պատգամավոր, հայտարարեց, թե «քրովում կա»՝ «քվորում» բառի փոխարեն: Ավելի ուշ, երբ պատգամավորների միջեւ բանավեճ սկսվեց ռուս լրագրող Դ.Կիսիլեւի՝ նախօրեին ՀՀ ԱԺ-ում արած հայտարարությունների կապակցությամբ, Գ. Սահակյանն առաջարկեց. «Ընդմիջմանը կբարձրանանք իմ մոտ եւ այդ հարցը կքվեարկենք»: Պարզվեց՝ նա ցանկանում էր իր մոտ հարցը ոչ թե քվեարկել, այլ՝ քննարկել: Այնուհետեւ Գրիգորիչը հայտարարեց, որ հունիսի 17-ին Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը խորհրդարանում կազմակերպում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով լսումներ: Նա նաեւ տեղեկացրեց, որ հունիսի 18-ին կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ: Այնուհետեւ Գ.Սահակյանը ԱԺ 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանը հայտարարեց փակված: Ներկաները հոտնկայս ունկնդրեցին ՀՀ հիմնը եւ հրաժեշտ տվեցին միմյանց:

ԳԵՂԵՑԻԿ ԲԱՌԵՐ ԵՎ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերը երեկ Ավստրիայի առեւտրաարդյունաբերական պալատում մասնակցել են հայ-ավստրիական տնտեսական համաժողովի բացմանը, իսկ մինչ այդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլի հետ: Զրուցակիցները կարեւորել են հայ-ավստրիական առեւտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետագա քայլերի անհրաժեշտությունը, վստահություն հայտնել, որ այդ առումով Հայաստանի նախագահի այցի շրջանակներում անցկացվող հայ-ավստրիական տնտեսական համաժողովը մեծ նշանակություն կունենա եւ օգտակար կլինի երկու երկրների գործարարների միջեւ շփումները խթանելու, համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից:

ՎԻԶԱՆԵՐԻ ՆՈՐ ՊԵՏԸ

Հունիսի 12-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանին: Վարչության նախկին պետ Նորիկ Մուրադխանյանն ազատվել է զբաղեցված պաշտոնից:

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԿԱՌԼԵՆ ԵՍԱՅԱՆԸ

2014թ. հունիսի 12-ին վախճանվել է ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանը: Հոգեհանգիստը տեղի կունենա հունիսի 13-ին՝ ժամը 18:30-ին, Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ հունիսի 14-ին՝ ժամը 13:00-ին, Երեւանի կենտրոնական գերեզմանատանը:

 




Լրահոս