UFC 175-ը կայացավ. Ռոնդա Ռոուզին ջախջախեց Ալեքսիս Դևիսին (տեսանյութ, ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձեզ ենք ներկայացնում նախօրեին՝ UFC 175 շրջանակներում,  տեղի ունեցած մրցաշարի արդյունքները:

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկոյի գլխավոր մենամարտում միջին քաշային կարգում UFC չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար հանդիպել են Լիատո Մաչիդան և Քրիս Վայդմանը, մենամարտից հետո դատավորների միաձայն որոշմամբ (49-45, 48-47, 49-46) միջին քաշային կարգում UFC նոր չեմպիոն դարձավ Քրիս Վայդմանը:

20140216_jcd_ooo_398-06a8e372f948b09a7b8b1b55d80346f2

Տեսանյութը ստորև`

Նույն երեկոյի շրջանակներում անպարտելի Ռոնդա Ռոուզին Ալեքսիս Դևիսի հետ մենամարտում հերթական անգամ պաշտպանեց UFC չեմպիոնի իր տիտղոսը:

Ռոնդա Ռոուզին առաջին իսկ ռաունդի 16-րդ վայրկյանին նոկաուտի ենթարկեց մրցակցին և պաշտպանելով իր տիտղոսը՝ շարունակում է մնալ թեթևագույն քաշային կարգում UFC-ի աշխարհի չեմպիոն:

getimage (1)

Տեսանյութը ստորև`

Ուրիա Հելլը դատավորների միաձայն որոշմամբ (29-28, 29-28, 30-27) հաղթեց Տիագո «Մարիետա» Սանթոսին:

uriah-hall-thiago-marreta-santos-ufc-175

Ռասսել Դոանեն (61,69 կգ) դատավորների որոշմամբ (29-28, 28-29, 30-27) հաղթանակ տարավ Մարկուս Բրիմաժի նկատմամբ (61,46 կգ):

Marcus Brimage and Russell Doane

Ուրիջահ Ֆաբերը խեղդող հնարքի կիրառմամբ (rear-naked choke) 3-րդ ռաունդում հաղթեց Ալեքս Կասերասին:

UFC 169 Weigh-in

Քենի Ռոբերթսոնը դատավորների միաձայն որոշմամբ (30-26, 30-26, 30-26) հաղթեց Իլդեմար Ալկանտարային:

luke-zachrich-ufc-on-fox-11

Բրունո Սանթոսը դատավորների որոշմամբ հաղթեց (29-28, 28-29, 29-28) Քրիս Կամոզիին:

загруженное

Ռոբ Ֆոնտը առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց Ջորջ Ռուփին:

Լյուկ Զաչրիչը դատավորների միաձայն որոշմամբ (30-27, 30-27, 29-28) հաղթեց Գիլհերմ Վեսկոնսելոսին:

Քևին Քասեյն առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկեց Ուիլյամ Բաշին:




Լրահոս