ՎԱՌՎՈՒՄ ԵՆ ՄՈԽԻՐՆԵՐԸ Ապր 09,2011 00:00 Չնայած պաշտոնական աղբյուրները «Փարվանա»-ում բռնկված հրդեհի պատճառների մասին այդպես էլ որեւէ բան չասացին, բայց մեզ հաջողվեց պարզել, որ խորովածի մանղալի խողովակներն են եղել հրդեհի պատճառը: Խոհարարները դժգոհել են, որ մանղալները քիչ են, պետք է ավելացնել դրանց թիվը, մասնագետներն էլ գործի են անցել: Նոր խողովակ են տանիք բարձրացրել, որը տեղադրելու ընթացքում կրակի մոխիր է ընկել տանիքում: …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Ապր 09,2011 00:00 ՓԱԿՀԱԿ-ից տեղեկացրել են, որ Արթիկ-Երեւան ճանապարհը փակ է եղել ամբողջ օրը: Առավոտյան մի քանի երթուղայիններ եւ տաքսիներ կարողացել են Արթիկից մայրաքաղաք գալ, սակայն որոշ ժամանակ անց տեղի իշխանությունների հրահանգով ճանապարհները փակվել են, ու վարորդները կա՛մ հրաժարվել են քշել Երեւան, կա՛մ առհասարակ հանված են եղել երթուղուց: ՀԱԿ-ը դատապարտել է նախկին ու ներկա պաշտոնյաների կողմից լրատվամիջոցներին ֆինանսապես …
ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ապր 09,2011 00:00 «Այո՛», ծափեր, վանկարկումներ` Հայ ազգային կոնգրեսի նախորդ` ապրիլի 17-ի հանրահավաքի արտասովոր այս էներգետիկան երեկ երբեմն-երբեմն վերականգնվում էր, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ապրիլի 28-ի հաջորդ հանրահավաքը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օր: Մարդկանց շարքերում նման ոգեւորություն զգացվեց մեկ էլ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հայտարարությունից, որ պետք է …
ՉԵՆ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ Ապր 09,2011 00:00 Անցած համարում տեղեկացրել էինք, որ կառավարության որոշմամբ Արշակունյաց 44 հասցեում գտնվող 1283,8քմ մակերեսով տարածքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին` Սերժ Սարգսյանի սիրելի փեսայի PR խմբին: ՊՈԱԿ-ի ղեկավար Արա Սաղաթելյանը «Ժողովուրդ»-ին պարզաբանեց. «Այդ տարածքը, որի մասին դուք խոսում եք, նախկինում պատկանել է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտին, որը …
ՀՀԿ ՏՈՄՍԸ` ԱՊՐԻԼԻ 7-Ի ՆՎԵՐ Ապր 09,2011 00:00 Ապրիլի 7-ին մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ Նոյեմբերյանի ավագ դպրոցը կազմակերպել էր տոնական միջոցառում, որը կայացավ քաղաքի մշակույթի տան դահլիճում: Հանդիսավոր միջոցառմանը ներկա բոլոր կանանց եւ աղջիկներին քաղաքապետարանի կողմից ծաղիկներ նվիրեցին: Նոյեմբերյանի քաղաքապետ, ՀՀԿ Նոյեմբերյանի տարածաշրջանի խորհրդի նախագահի տեղակալ Վանուշ Ամիրաղյանը շնորհավորելուց հետո ասաց, որ այս տարի լրանում է ՀՀԿ հիմնադրման 20-ամյակը, ուստի Նոյեմբերյանի տարածաշրջանի …
ԱՌԱՆՑ ՆԻՍՏԻ Ապր 09,2011 00:00 Երեկ ՀԱԿ-ի հանրահավաքի ընթացքում Սերժ Սարգսյանը աշխատանքային հանդիպման էր, որի անդորրը հսկում էր մի ամբողջ ոստիկանական գունդ: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ոստիկանության հետ կապված հարցերն ուղղեք իրենց, Սերժ Սարգսյանը պաշարված չէր ոստիկաններով»: Թե ինչու էր Սարգսյանը ՀՀԿ գնացել, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Սովորական աշխատանքային քննարկում էր, գործկոմի նիստ չէր: Ամեն հինգշաբթի …
ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Ապր 09,2011 00:00 «ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները տեղեկացնում են, որ «Արմենտել» ՓԲԸ տնօրեն Իգոր Կլիմկոյի անչափահաս որդին, ապրիլի 8-ին փողոցային վիճաբանության բռնվելով, իրավապահ մարմինների կողմից բերման է ենթարկվել ոստիկանություն, որտեղից նրան ազատել են «Արմենտել»-ի անվտանգության աշխատակիցները:«ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում «Արմենտել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Բեղլոյանը նշեց. «Ես զրուցեցի պարոն Կլիմկոյի հետ, եւ նա ժխտեց այդ տեղեկատվությունը: Պարոն Կլիմկոյի …
ԴԵՄՔՈՎ ԴԵՊԻ ԱՐՏԱԴՐՈՂ Ապր 09,2011 00:00 Սերժ Սարգսյանը ապրլի 8-ի իր աշխատանքային օրը, որը զարմանալի զուգադիպությամբ համընկել է ՀԱԿ-ի հանրահավաքին եւ իր երդմնակալության երրորդ «տարելիցին», երեկ սկսել է «Մոլիբդեն քանսթրաքշըն»-ում Առեւտրաարդյունաբերական պալատի, Արդյունաբերողների միության, Հանրային պալատի եւ շուրջ 70 գործարարների հետ գրեթե 5 ժամանոց հանդիպումով, որի ժամանակ քննարկվել են ոլորտի խնդիրները: Նախընտրական գործընթացների տրամաբանության շրջանակներում տեղական արտադրողներին ասվել է, որ այն …
ԲՈԼՈՐԻ ԱԿԱՆՋՆԵՐԸ ԵՐԵՎՈՒՄ ԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆԵՐԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ Ապր 09,2011 00:00 Երեկ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Լյովա Խաչատրյանը միակն էր, որ համարձակություն ունեցավ արդարացնել «Տաշիր» ընկերության ղեկավար Սամվել Կարապետյանի հղփացած արարքները:-Դուք Կարեն Կարապետյանի մտերիմ ընկերն եք եւ գուցե իմանաք, թե, ի վերջո, ի՞նչն էր այդ շքեղ մրցանակաբաշխության նպատակը:-Ես չեմ հասկանում` ում եւ ինչին ա խանգարում շքեղությունը: Կարապետյան ընտանիքն իրենց գումարներն աշխատում են Ռուսաստանում: Սամվել Կարապետյանը ՌԴ …
Ապր 09,2011 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` գյուղատնտեսության նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանը, բացի իր նախորդ Արամայիս Գրիգորյանի հեռուստացույցից, նախարարությունից իր հետ տարել է նաեւ ոչխարի մի արձանիկ, որը շատ է սիրել: Փաստորեն, այն Ալավերդյանի համար ունեցել է «ոսկե գեղմի» նշանակություն: Ինչո՞ւ, որովհետեւ համակարգում բոլորը տեղյակ են եղել, որ Գերասիմը 2 դոլար է ունեցել Հայաստանից Իրան ներկրվող յուրաքանչյուր ոչխարից: Ի դեպ, …
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին