ՀՀ-ին բնապահպանական նոր աղետ է սպառնում․Ա․ Հարությունյանը Կոտայքի մարզպետ է․ «Չորրորդ իշխանություն» Մայիս 09,2014 08:43 Հայաստանի Հանրապետությանը սպառնում է բնապահպանական նոր աղետ։ Եթե նախկինում աղետը համատարած բնույթ էր կրում, ապա այժմ էկոլոգիական խնդիրները բեւեռվելու են մի մարզում՝ Կոտայքում։ Պատճառն այն է, որ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ։ Որոշումը կայացվել է գործադիրի՝ մայիսի 8-ի նիստի ընթացքում։
Հատկապես հին ՀՀԿ-ականները չեն համակերպվում Վահրամ Բաղդասարյանի աշխատանքի հետ․ «Ժողովուրդ» Մայիս 09,2014 08:35 Վահրամ Բաղդասարյանի նշանակումը ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում ՀՀԿ-ում լուրջ դժգոհությունների տեղիք է տվել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ հատկապես հին ՀՀԿ-ականները չեն համակերպվում այն մտքի հետ, որ իրենց ղեկավարելու եւ ցուցումներ է տալու ՀՀԿ շարքերն ընդամենը երեք տարի առաջ, այն էլ՝ ԱԺ ընտրությունների նախաշեմին համալրած մի անձնավորություն, ում անունը ոչ վաղ անցյալում կապված էր մի շարք աղմկահարույց հանցագործությունների հետ:
Հայաստանում դեսպաններ հայհոյելու գործընթաց է սկսվել. «Հայկական ժամանակ» Մայիս 09,2014 08:21 Արդեն մի քանի օր Հայաստանում դեսպաններ հայհոյելու գործընթաց է սկսվել։ Առիթը ՀՀ-ում ՌԴ և ԱՄՆ դեսպանների վերջին օրերին արած հայտարարություններն են։ Դեսպաններին հայհոյողները, զարմանալի զուգադիպությամբ, հստակ երկու խմբի են բաժանվում։ Առաջին խումբը հայհոյում է ՀՀ-ում ՌԴ դեսպանին և ոչինչ չի ասում ԱՄՆ դեսպանի մասին, իսկ երկրորդ մասը հայհոյում է ԱՄՆ դեսպանին և ոչինչ չի ասում Ռուսաստանի դեսպանի մասին։
«Նախարարների գերակշիռ մասը գործնականում բավականին կոփված է»․ Ա․ Դավթյան․ «Իրատես de facto» Մայիս 09,2014 08:08 Գործադիր մարմինը վերջնականապես ձեւավորվեց ու անգամ ստացավ «մականուն»` «օլիգարխների կառավարություն»: Տնտեսական կյանքում ի՞նչ պետք է բարեփոխի այս կառավարությունը, որ նախկինին չհաջողվեց: Առավել եւս, որ իշխանական բուրգը նույնն է, միակ նորությունը որոշ «հին» կադրերի «վերածնունդն» է: Այսուհանդերձ, ի՞նչ «բեկում» կմտցնի Հայաստանի տնտեսական կյանքում այս կառավարությունը` հարցրինք ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանին:
Նորանշանակ նախարարի ունեցվածքը․ սեփական տուն, ամառանոց, հողամաս, 48 հազար ԱՄՆ դոլար․ «Ժողովուրդ» Մայիս 09,2014 07:56 ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարարն ունի սեփական տուն, ամառանոց, հողամաս, նաեւ «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենա: Իր բանկային հաշվին նախարարը հայտարարագրել է 14 մլն դրամ ու 48 հազար ԱՄՆ դոլար:
ՀՔԾ պետի տեղակալ Արմեն Նադիրյանը հոգնել է աշխատանքից․ «Հրապարակ» Մայիս 09,2014 07:42 Վերջերս Հատուկ քննչական ծառայության համակարգից հեռացել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական, փորձառու քննիչ Արմեն Նադիրյանը։ Նա ծառայողական կենսաթոշակի է անցել, իսկ ընկերական շրջանակում ասել է, որ հոգնել է տարիներ շարունակ մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելուց։
Հ․ Թովմասյանի ԱԺ աշխատակազմի ղեկավար դառնալը դժգոհոություններ է առաջացրել․ «Հայկական ժամանակ» Մայիս 09,2014 07:29 Տեղեկությունը, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կարող է նշանակվել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, մասնավորապես ոչ իշխանական պատգամավորները եւ ԱԺ աշխատակազմի շատ անդամներ բավական ծանր են տանում։ Ավելին, այդ շրջանակներում, կարելի է ասել, խուճապ է, եւ շատերը չեն պատկերացնում, թե ինչպես են աշխատելու նախկին նախարարի հետ, քանի որ նրա հետ անձնապես կոնֆլիկտ ունեն։
ԱԺ-ում ֆինանսական ճգնաժամ է․ գործուղումների մեկնելը լուրջ խնդիր է դարձել ․ «Ժողովուրդ» Մայիս 09,2014 07:12 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործուղումների մեկնելը լուրջ խնդիր է դարձել ԱԺ-ում, ավելին՝ վերջին ամիսներին, պատգամավորներին գործուղումների ուղարկում են հնարավորինս քիչ եւ կարճժամանակով: ԱԺ ղեկավարությունը պատգամավորներին գործուղման է ուղարկում կոնկրետ տվյալ միջոցառման օրը, եւ պահանջում վերադառնալ միջոցառման ավարտից անմիջապես հետո:
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը