Armenian text to speach

Քրիստինե Պեպելյանը՝ իր առաջին սեպտեմբերի 1-ի մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 1-ն արդեն դարձել է բոլորիս կողմից սիրված տոներից մեկը…ոմանք այդ օրն առաջին դասարան են հաճախում, ոմանք՝ առաջին կուրս, ոմանք էլ, ովքեր արդեն ավարտել են դպրոցը, այս օրը լցվում են նոստալգիկ հիշողություններով:

Դպրոցական առաջին քայլերի մասին իր տպավորություններով է կիսվել նաև երգչուհի Քրիստինե Պեպելյանը: Նա համացանցի իր էջում հրապարակել է մի լուսանկար, որում ինքը առաջին դասարան է, և գրել.

«1986…1Բ դասարան

«Անցել է 28 տարի…

Վարդան, Իրինա, Վահագ, Սուսաննա,

Ռուբեն, Թերեզա, Անահիտ, Գրիգոր,

Շուշան, Արա, Ստելլա, Կարեն,

Շուշան, Աննա, Արման, Շաքե,

Վահան, Աշխեն, Արսեն, Արտակ, Անի, Արմեն, Անի, Գուրգեն, Ալիկ…մենք միասին սովորեցինք 10 տարի)))

Շատերին, ափսոս, վաղուց չեմ հանդիպել…բայց կան մարդիկ, ովքեր մինչև այսօր կողքիս են ու դարձան անփոխարինելի….

Շնորհավոր Սեպտեմբերի 1, իմ ընկերներ))))»:

foto qristine

 

qristine




Լրահոս