Սյունիքի մարզպետարանում կադրային ջարդը սկսվել է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի վերանշանակումից հետո մարզպետարանի աշխատակիցներն աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացնում: «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց լուրը ճշտել Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, որտեղից տեղեկացրին, որ իրենց սեփական դիմումների համաձայն աշխատանքից ազատվել են մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը, կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը ու նրա տեղակալ Աշոտ Մարդյանը: Ինչո՞ւ: Զրուցեցինք նաեւ նրանց հետ: 18 տարվա աշխատանքային փորձ ունեցող Արշակ Ուստաբաշյանն ասաց. «Ինձնից մի հարցրեք, տեղեկացեք մարզպետարանից, ես քաղծառայող եմ, պատճառն այն է, որ հոգնել եմ աշխատելուց»: Իսկ կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Նաիրա Ավանեսյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ ինքը նպատակահարմար չի համարել շարունակել աշխատանքը մարզպետարանում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս