ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՂԲԻ ՄԵՋ ԿՈՐԱԾ ՎԱՀԱՆԱՎԱՆՔ

Խոզի մսի չարաշահումը կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ սկսեն կենդանուն բնորոշ բնավորության գծեր դրսեւորել։ Սրանում համոզվում ես, երբ բարձրանում ես Կապանում գտնվող Վահանավանքի տարածք։

10-րդ դարի պատմություն ունեցող հուշարձանը տարվա գրեթե բոլոր եղանակներին աղբի մեջ կորած է։ էլ չենք խոսում ամառվա մասին։
Բնության չնաշխարհիկ վայր տանող ճանապարհն անգամ կարելի է գտնել թափված պոլիէթիլենային դատարկ շշերից եւ տոպրակներից:
Վահանավանք տանող ճանապարհին ու հարակից տարածքում չկա գեթ մի թուփ, որի մոտ սննդի մնացորդներ, շշեր եւ անգամ մանկական տակդիրներ չլինեն, եւ սա այն դեպքում, երբ աղբարկղերը կերուխումի հատվածներից 50մ-ի վրա են գտնվում, եւ գրեթե միշտ՝ կիսով չափ դատարկ։
Հենց այս դեպքում է, որ կարելի է Կապանի կոմունալ ծառայության աշխատակիցներին հասկանալ ու չմեղադրել։ Նրանք սահմանված գրաֆիկով աշխատում են։ Սակայն պատկերը նույնն է՝ աղբարկղերը դատարկ են, իսկ դրանց շուրջը կորած է աղբի մեջ:
Ի դեպ նրանք, ովքեր գինովցած ու բարձր տրամադրությամբ հեռանում են՝ իրենց հետեւում թողնելով անձեռոցիկներ ու մեկանգամյա օգտագործման ամանեղեն, հաջորդ անգամ գալիս ու զարմանում են՝ տեսնելով կուտակված աղբը, ու անկեղծորեն վրդովվելով՝ հայհոյում իրենցից առաջ տարածքն աղտոտած «խոզերին»՝ մոռանալով իրենց վարքագծի մասին:
Առաջին անգամ Կապան այցելողներին անմիջապես ուզում ես տանել ու ցույց տալ 10-րդ դարի պատմություն ունեցող Վահանավանքը եւ ավելի ուշ կառուցված մեծ եկեղեցին, հպարտանալ Սյունիքի ժառանգությունով, սակայն հենց հիշում ես, թե ինչպիսի տեսարանի ականատես պետք է լինի հյուրդ, փորձում ես էքսկուրսիադ թողնել մեկ ուրիշ օրվան։

ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կապան




Լրահոս