Պետք է Մեսսիին զրկենք գնդակին դիպչելու հնարավորությունից. Նեյմար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը գովեստի խոսքեր է ուղղել Լիոնել Մեսսիի հասցեին և անդրադարձել Բրազիլիա-Արգենտինա սպասվող խաղին:

«Մեծ պատիվ է խաղալ Մեսսիի հետ: Նա իսկական աստղ է, աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Իսկ ահա նրա դեմ խաղալը շատ տհաճ է, բայց հուսով եմ, որ մեզ մոտ կստացվի:

Պետք է ջանք գործադրել նրանց դեմ լավ խաղալու համար: Պետք է Մեսսիին զրկենք գնդակին դիպչելու հնարավորությունից, որպեսզի նա ժամանակ չունենա ոչ՛ մտածելու, ոչ՛ էլ դրիբլինգի համար»,- նշել է Նեյմարը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին կկայանա Բրազիլիա – Արգենտինա ընկերական հանդիպումը:




Լրահոս