ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պատգամավորի ֆեյսբուքյան էջից

Արմատներով Գեղարքունիքի մարզկենտրոնից, գավառցի պատգամավոր Մարգարիտ Եսայանը, գարեջրի նկատմամբ իր յուրօրինակ սերը ի ցույց դնելիս, հավանաբար չի մտածել, որ կարող է վիրավորել համերկրացիներին: Չէ՞ որ «Քյավառում» «օրաղ» են խմում, այլ ոչ թե՝ գարեջուր՝ թեկուզ մի քանի բաժակ:

 
ՀԱՐՑ. 2014թ. հուլիսի 2-ին ընդունվել եմ աշխատանքի, երբ արդեն 2 ամսական հղիություն է ինձ մոտ եղել, իսկ նոյեմբեր ամսին դեկրետի եմ անցնում: Ինձ հետաքրքրում է՝ ես իրավունք ունե՞մ ստանալու դեկրետային 140 օրվա գումարը, թե՞ ոչ: Նաեւ նշեմ, որ աշխատավարձս կազմում է 70.000 դրամ, այդ դեպքում որքա՞ն դեկրետային գումար կկարողանամ ստանալ:

Կարինե Վարդանյան (27 տարեկան, կենսաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Ժամանակավոր անաշխատունակության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի` ժամանակավոր անաշխատունակության նպաստի (այսուհետ` նպաստ) իրավունք ունեն գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող ֆիզիկական անձինք (այսուհետ` վարձու աշխատողներ) եւ ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձինք` անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները:
Օրենքի 16-րդ հոդվածի համաձայն` որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին հղիության եւ ծննդաբերության նպաստը հաշվարկվում եւ վճարվում է ընդհանուր հիմունքներով՝ անկախ աշխատանքային ստաժի տեւողությունից, բայց ոչ ավելի, քան մինչեւ աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտը:
Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստ տրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված` հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի համար: Օրենքի 22-րդ հոդվածի համաձայն` նպաստը հաշվարկվում է վարձու աշխատողի` օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձից: Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:
շարունակելի….

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հետեւաբար՝ այս դեպքում մեր քաղաքացին բոլոր իրավունքներն ունի՝ ստանալու իր դեկրետային գումարը՝ ըստ սահմանված կարգի: Ավելացնենք նաեւ, որ եթե գործատուն oրենքով uահմանված կարգով ազատված է uոցիալական վճարներ կատարելու պարտավորությունից, ապա նպաuտներն ամբողջությամբ վճարվում են գործատուի միջոցների հաշվին:

 

 

 
ՀԱՐՑ. 2018թ. դեկտեմբեր ամսին ապառիկ ապրանք եմ վերցրել՝ 2 տարի մարման ժամկետով, սակայն ժամանակից շուտ՝ 17 ամիս հետո, մնացած ամբողջ մայր գումարը մարել եմ: Արդո՞ք «ՎՏԲ-Հայաստան» բանկը 2 տարվա համար հաշվարկված տոկոսագումար եւ սպասարկման վարձի վերահաշվարկ չպետք է կատարի:

Ռազմիկ Հարությունյան (35 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի կողմից ապառիկ վարկավորման շրջանակներում տրամադրվող վարկերի վրա տոկոսագումարի հաշվեգրումն իրականացվում է օրական կտրվածքով, ուստի եւ վարկի վաղաժամկետ մարման դեպքում վարկառուի կողմից վճարվում է վարկի մարման օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսագումարը:
Տեղեկացնում ենք նաեւ, որ վարկի սպասարկման վճարը հաշվեգրվում է ամսական կտրվածքով, ուստի եւ Ձեր կողմից նշված դեպքում վճարվել է 17 ամսվա համար նախատեսված սպասարկման վճար:

VTB Բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տվյալ դեպքում մեր քաղաքացին վճարել է սահմանված տոկոսագումարի եւ սպասարկման վարձի 17 ամսվա համար նախատեսված գումարը, եւ բանկն այլեւս որեւէ գումարային պահանջ չի կարող ունենալ քաղաքացու հանդեպ, ինչպես եւ քաղաքացին` բանկի:




Լրահոս