Դոլարի փոխարժեքն աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ նոյեմբերի 17-ին կազմել է 415.70 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.20 դրամով. այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 519.29 դրամ (աճել է 1.41 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 649.70 դրամ (նվազել է 1.76 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.79 դրամ (նվազել է 0,01 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 205.15 դրամ, ոսկին՝ 15,623.76 դրամ, պլատինը՝ 15,744.05 դրամ:

Նոյեմբերի 17-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել:




Լրահոս