«ՄԱԼԻՆԱՅԻ» ՕՐԵՆՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ակտիվորեն մասնակցելով 2012թ. ԱԺ ընտրություններին, կազմակերպելով հանրային վերահսկողության միասնական շտաբի գործունեությունը՝ ես ձեր արդար քվեով ընտրվել եմ ՀՀ ԱԺ պատգամավոր: Սակայն մեր իրականության մեջ գործում են այլ՝ ռուսական «մալինային» բնորոշ չափանիշներ: Ընտրություններից հետո կատարվող հաշվարկները ցույց են տալիս, որ «ձայներ բերածները» ոչ թե հրապարակային քաղաքական գործիչներն են, այլ պարկերով փողեր բաժանած «ընտրյալները»:
Ձեր խոնարհ ծառան ոչ մի դրամական ներդրում չի արել ընտրությունների ընթացքում, եւ «ճշտով» չէր լինի, եթե տեղ զբաղեցներ խորհրդարանում, որի անցյալի եւ ապագայի խոսնակը անկեղծորեն համարում է, թե քաղաքական գործիչ լինելը շատ ավելի հեշտ գործ է, քան բիզնեսով զբաղվելը: Եթե ես այնքան ապաշնորհ եմ գտնվել, որ առ այսօր ոչ մի բիզնես չունեմ, ապա պարտավոր էի տեղս զիջել ընդունակներին եւ շնորհալիներին»,-իր ինքնաբացարկն այսպես է փորձել բացատրել ԲՀԿ ցուցակով ԱԺ անցած Հմայակ Հովհաննիսյանը:




Լրահոս