Ո՞Վ ԿՀԱՂԹԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնի են մայիսի 22-ին եւ 24-ին Բաքվում անցկացված «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի երկու կիսաեզրափակիչների արդյունքները: Եզրափակիչ անցած երկրներն են` Սերբիան, Մակեդոնիան, Մալթան, Ուկրաինան, Շվեդիան, Թուրքիան, Էստոնիան, Նորվեգիան, Բոսնիա-Հերցոգովինան, Լիտվան, Ռումինիան, Մոլդովան, Իսլանդիան, Հունգարիան, Դանիան, Ալբանիան, Կիպրոսը, Հունաստանը, Ռուսաստանն ու Իռլանդիան: Հիշեցնենք, որ եզրափակիչը կանցկացվի մայիսի 26-ին, որին, կիսաեզրափակիչ անցած երկրներից բացի, կմասնակցեն նաեւ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան ու Ադրբեջանը: Եւ քանի որ Հանրային հեռուստաընկերությանը տուգանել են մրցույթի մասնակցությունից հրաժարվելու համար ու պարտադրել ցուցադրել եզրափակիչը, ուրեմն այսօր` մայիսի 26-ին, Հանրայինի ուղիղ եթերում մենք կհետեւենք «Եվրատեսիլ-2012»-ին:




Լրահոս