Դավթաշենում ջրամատակարարումը կդադարեցվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Երևան ջուր” ընկերությունից տեղեկացնում են, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հուլիսի 3-ին` ժամը 10.00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 10.00-ը, կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 4-րդ բնակելի զանգվածի` ամբողջությամբ, 3-րդ բնակելի զանգվածի 30, 31 շենքերի, 2-րդ բնակելի զանգվածի 21-26 շենքերի, վարչական շրջանի աշխատակազմի նստավայրի, Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի  և հարակից տարածքների ջրամատակարարումը: 




Լրահոս