Ժողովուրդ. Մասիսի կրակոցների դեպքի քրգործը տեղափոխվել է Արտաշատի քննչական բաժանմունք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասիսում նախորդ շաբաթ տեղի ունեցած կրակոցների գործով նախաքննությունն իրականացնում է ոստիկանության Արտաշատի քննչական բաժանմունքը. գործը Մասիսի բաժանմունքից այնտեղ է տեղափոխվել: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` պատճառն այն է, որ Մասիսի քննչական բաժնի պետ Գևորգ Սիմոնյանը վիճաբանության մյուս կողմի` ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի բարեկամն է: Այս գործով մեղադրվող Վոլոդյա Դալլաքյանի հայրը` ԲՀԿ-ական Ավետիք Դալլաքյանը, թերթի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունները` ասելով. “Տեղափոխել ենք գործը, որովհետև միակողմանի քննություն էր տարվումե: Թերթի հարցին, թե այսքանից հետո արդյոք ինքնաբացարկ կհայտնի, նա պատասխանել է. “Ես դրել եմ ու պայքարում եմ: Ոչինչ չի կարող դրան խանգարել”:




Լրահոս