Ամենայն Հայոց Կաթողիկոսը կմեկնի Նիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եռօրյա հովվապետական այցով կմեկնի Նիս:
Նորին Սրբության շքախմբում են ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Տ. Շահե աբեղա Անանյանը որպես գավազանակիր և կաթողիկոսական գրասենյանի քարտուղար Տ. Ադամ քահանա Մակարյանը:
Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպումներ կունենա Նիսի քաղաքային և նահանգային իշխանությունների, ինչպես նաև Նիսի ծխական վարչության անդամների հետ: Հայրապետական Ս. Պատարագ կմատուցվի սեպտեմբերի 9-ին:




Լրահոս