«Կոչումով բժիշկն» այս անգամ նվիրված է Աղաջանյանների ընտանիքին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոչումով բժիշկների մի քանի սերունդ, որոնք իրենց նպաստն են բերել հայաստանյան առողջապահական համակարգի զարգացմանն ու առաջընթացին: Աղաջանյանների բժշկական առաջին ճյուղը սկիզբ է առնում Մակիչ Մանվելի և Նատալյա Մանվելի Աղաջանյաններից, որոնց երեխաները ևս ընտրել էին բժշկի մասնագիտությունը:

Բժշկական տոհմիկ ազգանունն այնուհետև փոխանցվեց Մակիչ և Նատալյա Աղաջանյանների եղբորորդուն՝ Գերասիմ Իվանի Աղաջանյանին, որը հետագայում պետք է դառնար նշանավոր գիտնական ու բժիշկ՝ «Աղաջանյան» ազգանունը հանրահռչակելով բժշկական մեծ աշխարհում՝ թե Հայաստանում, թե դրա սահմաններից դուրս: Աղաջանյանների բժշկական ընտանիքի պատմությունը վավերագրում է ՀՀ ԱՆ գլխավոր ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գերդաստանի բժշկական երրորդ սերնդի ներկայացուցիչ Իվան Աղաջանյանը:

«Կոչումով բժիշկ» նախագիծը միտված է բարձրացնելու, վերարժևորելու բժիշկի կարևոր դերն ու հեղինակությունը հասարակության մեջ: Նախագծի միջոցով ընթերցողի դատին են ներկայացվում Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների` մարդկանց ապաքինելուն, կյանքեր փրկելուն ուղղված ամենօրյա բարդ աշխատանքը:




Լրահոս