ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն վատ ավանդույթ է դարձել, որ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության երեքշաբթի օրվա նիստերն ուշացումով են սկսվում: Դրա պատճառն այն է, որ նախատեսված ժամին` 11:00-ին, ոստիկանությունն ամբաստանյալներին Երեւանից Իջեւան տեղափոխած չի լինում: Նախորդ նիստերից մեկում դատավոր Սամվել Մարդանյանը հայտարարեց, որ ինքն այդ կապակցությամբ զրուցել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի հետ, եւ որ վերջինս իր վերահսկողության ներքո է վերցնելու հարցը: Սակայն դատավարության հոկտեմբերի 23-ի նիստը դարձյալ կես ժամ ուշացումով սկսվեց: Դատարանում հերթական անգամ հայտարարվեց, որ ամբաստանյալներին ուղեկցող ոստիկանական մեքենան անսարք է: Այնուհետեւ դատարանը դռնփակ կարգով հետազոտեց ամբաստանյալների, վկա զինծառայողների վերաբերյալ կարգապահական խախտումների գրանցամատյանը, ծառայողական քննության նյութերը, զորամասի հրամանատարի կողմից կազմված եւ ռազմական ոստիկանություն ներկայացված մեկուսացման գրությունները: Նիստը կայացավ դռնփակ, որովհետեւ այդ փաստաթղթերը համարվում են գաղտնի:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս