Սյունիքի հանրաքվեի արդյունքները լավ իմաստով պայմանավորված են Սուրիկ Խաչատրյանի անձով . Վաչե Տերտերյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը չի բացառում, որ Սյունիքում համայնքների խոշորացման հարցով հանրաքվեի դրական ձայները պայմանավորված են մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անձով: Նա լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ ոչ մի տեղ հանրաքվեն չի տապալվել:

Փոխնախարարը նաեւ տարօրինակ չհամարեց այն փաստը, որ Սյունիքի մարզում 94% «կողմ» են քվեարկել համայնքների խոշորացմանը: Այն հարցին, թե այդքան դրական ձայների քանակը չի՞ պայմանավորում Սուրիկ Խաչատրյանի անձով, Վաչե Տերտերյանը նշեց. «Իսկ ինչպե՞ս ես կարող եմ իր անձով չպայմանավորել, իհարկե պայմանավորում եմ, լավ իմաստով պայմանավորում եմ նաև իր անձով, իմ անձով, փորձագետների, գյուղապետերի անձով»:

Նա չհամաձայնեց լրագրողի այն դիտարկմանը, թե վախը և ահաբեկումները ևս կարող էին պատճառ հանդիսանալ, որ սյունեցիները «կողմ» լինեին հանրաքվեին:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս