ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս շատ եմ լսում, որ հնարավոր է` մոտ ժամանակներս Հայաստանից դեպի Ռուսաստան երկաթգիծը վերագործարկվի: Կարո՞ք եք ինձ ասել` երբ է դա հնարավոր:

Վլադիմիր Մելիքբեկյան (35 տարեկան, մենեջեր)

 
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստան-Ռուսաստան ուղիղ երկաթուղային հաղորդակցության բացակայությունը պայմանավորված է Վրաստան-Աբխազիա երկաթուղային կապի բացակայությամբ: Նշեմ, որ ներկայում «Աբխազական երկաթուղի»-ն կառավարվում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կողմից: Այն պահից, երբ վերականգնվի վրացական երկաթուղու կապն աբխազականի հետ, «Հարավկովկասյան երկաթուղի»-ն տեխնիկապես պատրաստ է անմիջապես սկսել ուղիղ երկաթուղային հաղորդակցությունը:
Հարկ է ընդգծել, որ այժմ ընթանում է «Աբխազական երկաթուղու» ենթակառուցվածքների ու շարժակազմի լայնածավալ վերանորոգում: Վերջին 2 տարիների ընթացքում վերականգնվել են մի շարք երկաթուղային չվերթեր: Դրանց թվում են, մասնավորապես, Սուխում-Սոչի եւ Սուխում-Մոսկվա չվերթերը: «Ռուսական երկաթուղիների կառավարմանը հանձնվելուց հետո «Աբխազական երկաթուղի»-ն ստացել է մոտ 600 միավոր մասնագիտացված շարժակազմ, Աբխազիա են գործուղվել ավելի քան 500 մասնագետներ «Ռուսական երկաթուղիներ»-ից:
Ամփոփելով՝ նշեմ, որ երկաթուղու աբխազավրացական հատվածի բացումը ռազմավարական առումով  կարեւոր է Հայաստանի համար, քանի որ այն կլինի Ռուսաստան տանող ամենակարճ եւ էժան ճանապարհը:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ լրատվության
բաժնի պետ Վահե Դավթյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սա այն դեպքն է, երբ նույնիսկ մեկնաբանություններն են ավելորդ: Միայն մնում է հուսալ, որ Վրաստանում իշխանության եկած Բիձինա Իվանիշվիլին կկատարի իր խոստումը, եւ առաջիկայում երկաթուղին կվերագործարկվի:




Լրահոս