«Հայաստանի ձայն»-ից հետո շատ հիասթափված էի, որոշել էի չերգել. Նարե Գրիգորյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նարե Գրիգորյանը որոշել է վերջապես զբաղվել երգչուհու անհատական կարիերայով. նա այժմ պատրաստում է իր առաջին ձայնասկավառակը: Նարեն «Ժողովուրդ»-ին պատմել է, որ «Հայաստանի ձայնը» նախագծից հետո հանրության մի հատվածի բացասական մեկնաբանություններից ինքը շատ է հիասթափվել, որոշել է երգարվեստին առնչվող ոչինչ չանել, սակայն իրեն հաջողվել է հաղթահարել կյանքի այդ փուլը: Նարեն անդրադարձել է նաեւ հոր եւ հորաքրոջ անվան հետ իր անունն ասոցացնելու միտումին` խոստովանելով, որ դա միայն խագարում է իրեն:

nare6

-Նարե՛, հիմնականում կատարում եք արտասահմանյան երգեր, ե՞րբ եք վերջապես զբաղվելու Ձեր անհատական կարիերայով:

-Արդեն որոշել եմ աստիճանաբար քայլեր կատարել այդ ուղղությամբ: Հիմա աշխատում եմ իմ առաջին ձայնասկավառակի վրա, ժամանակն է, որ ներկայանամ իմ հեղինակային երգերով, նաեւ ուրիշ հեղինակների գործերով: Շարունակում եմ աշխատել Երգի պետական թատրոնում, ժամանակավոր դադարի մեջ եմ, որից հետո սպասվում են համերգներ արտերկրում:

-Ինչպես գիտեք՝ մեր երգարվեստում «աստղերի տարափ է». ինչո՞վ եք պատրաստվում առանձնանալ մյուսներից:

-Ճիշտ եք ասում, երգիչներ շատ կան: Դե, ես ակրոբատիկ շարժումներով տեսահոլովակներ թողարկել ու դրանով հանրությանը զարմացնել չեմ կարող (ծիծաղում է), բայց կփորձեմ ներկայացնել այն, ինչ սրտիցս է բխում: Ես չեմ աշխատում հանդիսատեսի քանակ ապահովելու, ճանաչում ձեռք բերելու վրա: Եթե անգամ փոքր թվով հանդիսատես ունենամ, չեմ նեղվի:

10171279_651117674925781_5665795983440572742_n

-Ձեր հայրիկի` երգիչ, շոումեն Սամվել Գրիգորյանի եւ հորաքրոջ` երգչուհի, դերասանուհի Արմինե Գրիգորյանի անունների հետ Ձեր անունն ասոցացնելու հանրային միտումը երբեմն հոգնեցուցիչ չէ՞:

-Այդ հանգամանքը միայն խանգարել է ինձ. ես չեմ հիշում, որ դա ինձ որեւէ կերպ օգնած լինի: Հայ հանրության շրջանում տարածված կարծիք կա, ըստ որի, եթե տվյալ անձը ճանաչված ընտանիքից է, ուրեմն նրան օգնում են, առաջ են տանում հենց այդ հայտնիները: Հիշում եմ` հորաքրոջս մի անգամ հարցրեցին` ինչու եք ձեր երեխային առաջ տանում, նա էլ թե` բա հո ձեր երեխային չենք առաջ տանելու (ծիծաղում է): Կատակը` կատակ, բայց ինձ ճանաչողները գիտեն, որ ես կատեգորիկ դեմ եմ ընտանիքիս անդամների կողմից որեւէ միջնորդության. սիրում եմ ինքնուրույն առաջ գնալ, իմ ձեռագրով գործել եւ երբեք չեմ օգտվել հայրիկիս կամ հորաքրոջս անունից. նրանք ինձ հիմնականում օգնել են հոգեպես:

nare2

-Իսկ եղե՞լ է այնպես, որ ոլորտից հիասթափվեք, եւ նրանք Ձեզ մխիթարեն:

-Շատ-շատ է եղել: Օրինակ` «Հայաստանի ձայնը» նախագծից հետո շատ հիասթափված էի, որոշել էի ընդհանրապես չաշխատել, չանել ոչինչ` կապված երգարվեստի հետ, օդանավակայանում ընդունվեցի աշխատանքի եւ բացարձակ կապ չունեի երգի հետ: Երբ ես նախագծի ընթացքում հաղթահարում էի փուլերը, մարդիկ այնքան նեգատիվ մեկնաբանություններ էին անում համացանցում, ասում էին, թե իբր հորս շնորհիվ եմ առաջ գնում. բոլորը «պրոֆեսիոնալ» էին, բոլորը` քննադատ: Անգամ խոսակցություններ էին պտտվում այն մասին, թե իբր հայրս է ժյուրիի անդամներին խնդրել, որ իմ ելույթի ժամանակ պտտվեն: Աբսուրդ: Ժողովուրդը պետք է հասկանա, որ եթե այդ մարդուն չի ճանաչում, չարժի նրա մասին ավել-պակաս խոսել: Այդ բացասական մեկնաբանությունների հեղինակները պետք է հասկանան, որ չարախոսելով՝ կարող են ինձ վնասել: Հիմա արդեն թեթեւ եմ նայում նման խոսակցություններին եւ որոշել եմ շարունակել աշխատանքս, ստեղծագործել:

-Հայտնիների անվան շուրջ տարատեսակ խոսակցությունների ու բամբասանքների տարածումն անխուսափելի է, դրանից զերծ չէ նաեւ Ձեր հայրը. նրան երբեմն նույնիսկ սիրուհիներ են վերագրում: Այս երեւույթին ինչպե՞ս եք արձագանքում:

-(Ծիծաղում է): Նույնիսկ մայրս է ծիծաղում այդ տեղեկությունների վրա, դրանք աբսուրդ խոսակցություններ են, որոնց, կարծում եմ, չարժի ուշադրություն դարձնել, մարդիկ են, խոսում են…

nare2 (2)

-Թեեւ Դուք Ձեր անձնականը փակ եք պահում հանրությունից, այնուամենայնիվ, հետաքրիր է` եղե՞լ են դեպքեր, որ տղաները գան, Ձեր հայրիկից խնդրեն Ձեր ձեռքը:

-Եղել են նման դեպքեր, իհարկե…Շատ… (ծիծաղում է): Ուղղակի անձնական թեման այնքան փակ է ինձ համար, աշխատում եմ այն չմասսայականացնել:

-Եվ վերջում` կյանքի այս փուլում ինչի՞ մասին եք երազում:

-Ասեմ, որ երբեւէ կարիերիստ չեմ եղել եւ անհավանական բաների վերաբերյալ երազանք չեմ պահել, իմ երազանքը միշտ կապված է եղել ընտանիքիս անդամների հետ. ուզում եմ, որ նրանք առողջ լինեն:

Աննա Բաբաջանյան




Լրահոս