Հայտնաբերվել է «The Voice» նախագծի մասնակցի դին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մահացել է ամերիկյան The Voice հեղինակավոր շոուի 28-ամյա մասնակից Էնթոնի Ռայլին: Այդ մասին հայտնում է E! Online-ը: 28-ամյա երաժշտի մարմինը գտնվել է Ֆիլադելֆիայի իր բնակարանի նկուղում: Մահվան պատճառը այս պահին հայտնի չէ, սակայն ամենալայն շրջանառվող վարկածը այն է, որ նա ինքնասպան է եղել:

sddefault

Նրա քույրը մամուլին հայտնել է, որ հուղարկավորության օրը դեռ նշանակված չէ, սակայն քաղաքում կկազմակերպվի միջոցառում, որպեսզի բոլորը կարողանան հրաժեշտ տալ երիտասարդին:

Anthony-Riley

Էնթոնին շոուի 8-րդ սեզոնի ամենահայտնի մասնակիցներից էր: Կույր լսումների ժամանակ նրան ընտրեցին բոլոր 4 մարզիչները` Ադամ Լևինը, Քրիստինա Ագիլերան, Բլեյք Շելտոնը և Ֆարրել Ուիլիամսը: Նա ընտրեց Ֆարրելին:

1636048 (1)




Լրահոս