Քաղաքապետարանի թեժ գծի հեռախոսահամարներն աշխատում են ամեն օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացիներին մտահոգող խնդիրներին և հարցերին ծանոթանալու և դրանց հնարավորին արագ լուծումներ տալու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծի հեռախոսահամարներով ստացվում են քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներին առնչվող հեռախոսազանգեր:

Հունիս ամսվա առաջին 10-օրյակում Երևանի քաղաքապետարանում ժամը 09:00-ից մինչ 18:00 գործող թեժ գծի երեք՝ 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներով ստացվել է 1212 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի մեծ մասին տրվել է բանավոր պատասխան, նաև տրամադրվել խորհրդատվություն: 281 հարց էլ գրավոր ընթացք է ստացել:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ տարեսկզբից թեժ գծերի հեռախոսահամարները գործում են նաև շաբաթ և կիրակի օրերին:

Մայրաքաղաքի վարչական 12 շրջաններում գործող թեժ գծերով քաղաքացիներից ստացված 162 հեռախոսազանգերին ևս սպառիչ պատասխան և համապատասխան ընթացք է տրվել:




Լրահոս