Ուր են ԱՊՊԱ վճարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում ապահովագրավճարները զգալիորեն նվազել են: Այս տարվա առաջին եռամսյակին դրանք կազմել են 9 մլրդ 402 մլն 300 հազար դրամ, մինչդեռ այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածում եղել է 10 մլրդ 342 մլն դրամ:

Սակայն ուշագրավն այն է, որ նվազել է ավտոմեքենաների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրավճարները, կամ այլ կերպ ասած՝ ԱՊՊԱ-ների վճարները:

Դրանք այս տարվա առաջին եռամսյակին կազմել են 6 մլրդ 194 մլն 100 հազար դրամ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածում 7 մլրդ 204 մլն 900 հազար դրամի դիմաց: Այս փաստը տարօրինակ է, քանի որ վերջին մեկ տարում ավտոմեքենաների թիվը մեր երկրում ավելի քան 40 հազարով ավելացել է, սակայն ԱՊՊԱ-ի վճարումները նվազել են:




Լրահոս