Խմբակային բռնաբարության և սպանության համար դատապարտված տղամարդը Հանքավանում նոր գլխացավանք է ստեղծել. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Օրերս «Իրավունքը» ահազանգ ստացավ Հանքավանի «Մարմարիկ» հանգստյան տան տնօրինության կողմից, ըստ որի՝ հուլիսի 8-ին հանգստյան տուն են դիմել «Հուսո առագաստ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները եւ պայմանավորվածություն են ձեռք բերել, որ իրենց հիմնադրամի 89 երեխաները 15 օր իրենց հանգիստն անցկացնեն «Մարմարիկում»: Ամեն ինչ միանգամայն նորմալ կլիներ, եթե հաշվի չառնենք, որ հիմնադրամի տնօրենն է նախկին դատապարտյալ Գևորգ Կոշկերյանը, ով վերջին բանտարկությունից դուրս գալուց հետո` 2005 թվականին որոշում է ստեղծել կալանավայրերից վերադարձածների եւ նրանց ընտանիքների օգնության «Հուսո առագաստ» հասարակական կազմակերպությունը:

Կոշկերյանը 17 տարի անցկացրել է վանդակաճաղերից այն կողմ՝ խմբակային բռնաբարության, սպանության մասնակցության համար եւ այլն. վեց պատժաժամկետ: Նա, ի դեպ, ժամանակին Մանկավարժական ինստիտուտի Կուլտուրայի բաժնի ուսանող է եղել, եւ իր անցյալի ու բարեգործական ներկայի մասին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է. «Չորրորդ կուրսի ուսանող էի, չհասկացանք` բռնաբարություն խմμակային, զուգորդված սպանությամμ: Կյանք է, չեմ արդարանում, բայց խորտակվեցի… Հիմա ուզում եմ օգնեմ էն երեխեքին, որոնք կանգնած են հանցագործության շեմին: Թող ոչ մի մարդ այս կյանքում հանցագործ
չդառնա»:

Բայց չէ, այս հույժ բարեպաշտական մտորումներն իսկական չարագործություն դարձավ
«Մարմարիկի» համար, եւ` ոչ միայն: Տնօրեն Սանամյանի փոխանցմամբ` հիմնադրամի կազմակերպիչների հետ բացի նախնական գումարային պայմանավորվածությունից, եղել է նաեւ գրավոր պայմանագիր, ըստ որի՝ պարտավորվել են մինչ հանգստի ավարտը վճարել հասանելիք գումարը: «Արդեն անցել է 9 օր, սակայն ոչ մի կոպեկ չենք ստացել»,- վրդովված ասաց հանգստյան տան տնօրենը եւ հավելեց, որ դա էլ հերիք չէր, իրեն օրեր առաջ զանգում է մի տղամարդ եւ ներկայանալով ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի օգնական՝ կարգադրում է, որ իրավունք չունեն այդ երեխաներին դուրս հանել եւ պարտավոր են մինչեւ վերջ նրանց պահել»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս