Ցանկացած կադրային նշանակման դեպքում կարող են լինել տարբեր տեսակի գնահատականներ. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. ««Կագեբեն», ազգային անվտանգությունը, հատուկ ծառայությունները կամ ինչպես որ դրանք կոչվում են, առանձնապես հաճելի հիմնարկներ չեն և որևէ երկրում ջերմ ընդունելության չեն արժանանում: Այնտեղի աշխատողները մարդկանց լրտեսում են, գաղտնալսում, հարցաքննում են, հավաքագրում, շանտաժում և այլն: Սովետում, Ռուսաստանում և, հետևաբար նաև Հայաստանում նման հիմնարկները յուրահատուկ հավելյալ դերակատարություն ունեին և ունեն, ինչը ևս չի նպաստում դրանց նկատմամբ դրական վերաբերմունքին: Դա չի նշանակում, սակայն, որ այդ հիմնարկում աշխատած ցանկացած մարդու նկատմամբ պետք է կանխակալ բացասական վերաբերմունք լինի:

Ցանկացած կադրային նշանակման դեպքում կարող են լինել տարբեր տեսակի գնահատականներ: Դա բնական է հատկապես այն դեպքում, երբ կա քաղաքական կամ անձնական շահագրգռվածություն: Բայց եթե նման խնդիր չկա, խելամիտ է սպասել, մինչև տվյալ պաշտոնյան իրեն այս կամ այն ձևով դրսևորի: Ցանկացած մամուլի քարտուղարի դեպքում «լավ դրսևորվելը», իմ ընկալմամբ, լրատվամիջոցների հետ նորմալ հարաբերություններ հաստատելն է, դոգմատիկ, «բոլոր կոճակներով կոճկված» չլինելը, լրագրողներին «վերևից» չնայելը և նրանց հարցերին սպառիչ պատասխաններ տալը, անգամ եթե նրանց լրատվամիջոցները խիստ ընդդիմադիր են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս