Խուլիգանություն կատարողը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունվարի 16-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով,  բերման են ենթարկել 1970 թ. ծնված Հայրապետ Բ.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա խոստովանել է, որ 2012 թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ոգելից խմիչքի ազդեցության տակ կանգնեցրել է 1972 թ. ծնված Արտյոմ Զ.-ին պատկանող “ՎԱԶ-2109”  մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին է եղել վերջինիս որդին` 1997 թ. ծնված  Կարեն Զ.-ն, որը շարունակել է երթեւեկությունը եւ ինքը զայրանալով` իր մոտ ապօրինի պահվող որսորդական հրացանից կրակոց է արձակել  ավտոմեքենայի ուղղությամբ եւ վնասել այն: Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության  հատուկ պահպանման տարածք: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ իրեղեն ապացույց  որսորդական հրացանը գտնվում է 1972 թ. ծնված Համլետ Խ.-ի տանը: Համլետ Խ.-ն տան խուզարկության ժամանակ հայտարարել է, որ Հայրապետ Բ.-ի  որսորդական հրացանը գտնվում է իր կնոջ քրոջ տանը, ինչն էլ վերջինիս տնից առգրավվել է:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Հայրապետ Բ.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:




Լրահոս