Armenian text to speach

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և FPWC-ի շնորհիվ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը համալրվել է նորագույն սարքավորումներով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում մասնակցեցին կենսաբազմազանության մշտադիտարկման նոր սերնդի տեսանկարահանող և հեռահար դիտարկման սարքավորումների փորձարկմանը:

Ծրագրի շարունակական զարգացման արդյունքում 2015թ.-ին ընդլայնվել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի պահպանվող տարածքը` նախկին 2000 հեկտարից հասնելով 4000 հեկտարի: Անտառապահների աշխատանքի համար առկա տեխնիկական բազան համալրվել է նորագույն սարքավորումներով, այդ թվում` անօդաչու տեսախցիկով, հեռահար երկդիտակներով և բարձր ճշգրտության հեռադիտակներով: Այս սարքավորումների գործարկման արդյունքում, ի թիվս նախկինում հաշվառված կենդանիների, տարածքում հայտնաբերվել են մի շարք այլ վտանգված տեսակներ. հայկական իժ, անտառային կատու, սապսան և այլն (բոլորը՝ Կարմիր գրքում գրանցված տեսակներ):

Մշտադիտարկման արդյունքներն արտահայտվել են երկրատեղեկատվական GIS քարտեզում, որը հնարավորություն է ընձեռում արձանագրելու կենդանատեսակների գտնվելու բոլոր հնարավոր վայրերը, որոշելու վերջինների շարժի հետագիծը, նախընտրելի տեղանքը: GIS քարտեզները կենսաբազմազանության մանրամասն վերլուծության խիստ կարևոր գործիք են և աշխարհում կիրառվող ամենաարդյունավետ մեթոդներից մեկը:

Ծրագրի արդյունքների ներկայացմանը ներկա էին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը, համայնքի բնակիչներ:

Ռուբեն Խաչատրյանը հայտարարեց նաև Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում մեկնարկող ևս մեկ երկարաժամկետ լայնածավալ ծրագրի մեկնարկը։ Վտանգված կենդանատեսակների վերարտադրման և բնություն ետվերադարձի ծրագիրը կիրականացվի հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի կենդանաբանական այգու հետ համատեղ։

«Ուրցաձորի էկոկրթական կենտրոնն անչափ կարևոր գործառույթ է իրականացնում այս տարածաշրջանում` կենսաբազմազանության պահպանման և վերահսկման տեսանկյունից: Գոհունակությամբ ենք կենտրոնին հանձնում շրջակայքն առավել արդյունավետ կերպով հսկելու համար անհրաժեշտ այս սարքավորումները և անհամբերությամբ սպասում ենք դրանց միջոցով բացահայտված` բնության գաղտնիքներին ծանոթանալուն»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

unnamed (1)

unnamed (2)

unnamed (3)

unnamed (4)

unnamed (5)

unnamed (6)

unnamed (7)

unnamed (8)

unnamed (9)

unnamed (10)

unnamed (11)

unnamed (12)

unnamed (13)

unnamed (14)

unnamed




Մամուլի Տեսություն

Լրահոս