Աշոտ Ղահրամանյանը` «Արմավիրի» ԲԿ-ի նախկին տնօրենին աշխատանքից ազատելու և ԲԿ-ում տեղի ունեցող դեպքերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը բազմիցս անդրադարձել է «Արմավիրի» ԲԿ-ում տեղի ունեցող իրադարձություններին, աշխատողների աշխատավարձերից պահումներին և այլն: Մեզ դիմած աշխատողները նաև պատմել էին, որ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Նշան Գևորգյանը դատի է տվել կենտրոնին և պահանջել իր աշխատավարձը, քանի որ իրեն անհիմն են աշխատանքից հեռացրել: Մեզ հաջողվեց նաև ճշտել, որ Նշան Գևորգայնին աշխատանքից ազատելու հրաման է տվել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Բժշկական կենտրոնի աշխատակիցները վրդովված են, որ իրենց աշխատավարձերից պահումներ են կատարում՝ Նշան Գևորգյանի աշխատավարձը վճարելու համար: Armlur.am-ը կապ հաստատեց մարզպետի հետ, սակայն վերջինս հրաժարվեց բանավոր հարցերի պատասխանել: Գրավոր հարցում ուղարկեցինք մարզպետարան` խնդրելով պարզաբանել ստեղծված իրավիճակը:

Մեզ ուղարկված պատասխանում նշված էր, որ աշխատակիցների աշխատավարձերի հետ կապված հարցերը քննարկվում են բժշկական կենտրոնում և արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Untitled

Իսկ բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Նշան Գևորգյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ՝ մազպետարանի պատասխանում ըստ էության ոչինչ չկար: «Տեղեկացնում ենք, որ բժշկական կենտրոնում տեղի ունեցող քննարկումները կապ չունեն նախկին տնօրեն Նշան Գևորգյանի հետ»,- ասված էր պատասխանում:

Այսքանից հետո, մնում է սպասել բժշկական կենտրոնում տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին, որոնց մասին Armlur.am-ը հետևողական կներկայացնի:

 




Լրահոս