Համահայկական խաղերի 54 մասնակից առողջական տարբեր խնդիրներով ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Համահայկական խաղերի 54 մասնակից առողջական տարբեր խնդիրներով ու մարմնական վնասվածքներով ընդունվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրանք հոսպիտալացվել են օգոստոսի 2-ից՝ խաղերի մեկնարկից ի վեր:

Այս մասին մեր թղթակիցը երեկ տեղեկացել է բժշկական կենտրոնի տնօրենի բուժգծով տեղակալ Ռոբերտ Օրդուսյանից: Երեկվա դրությամբ, ըստ նրա, հիվանդանոցում գտնվել է միայն մեկ մարզիկ: Օրդուսյանը հերքել է տեղեկությունները, թե վերջին օրերին թունավորվածության պատճառով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» են տեղավտխվել Համահայկական խաղերի մի քանի մասնակիցներ: Նա նշել է, թե դա թունավորում անվանելը ճիշտ չէ, քանի որ պարզապես արձանագրվել են աղիքային խանգարումներ: Համահայկական խաղերը շարունակվելու են մինչև օգոստոսի 13-ը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս