Մենք իրավունք չունենք միասեռականներին թույլ տալ, որ մեր երկրում ամուսնանան. Գ. Եղիազարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է մեր փոքրիկ Հայաստանում ոչնչացնել ընտանիքը որպես այդպիսին: Նրանք ցանկանում են, որպեսզի մենք ընդունենք այն դրույթները, ինչով այսօր ապրում են եվրոպական երկրները: Մենք իրավունք չունենք ընտանիք հասկացողությունը կորցնելու, մենք իրավունք չունենք միասեռականներին թույլ տալ, որպեսզի մեր երկրում ամուսնանան»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումներին,  ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը` նշելով, որ գործող Սահմանադրությունը շատ ճկուն էր և բարեփոխումների անհրաժեշտություն չկար:

Նրա խոսքով գործող Սահմանադրության ճկունությունն շատ անգամ է մեզ փրկել արհավիրքներից:

«Մեկը հոկտեմբերի 27-ն էր, մյուսը մարտի 1-ից հետո ամբողջ ճգնաժամն էր, որ ապրեց մեր երկիրը: Սահմանադրությունը խախտվեց կոպտորեն, ոտնահարվեց, բայց մնացած դրույթներն այսպես թե այնպես աշխատեցին»,-հավելեց բանախոսը:




Լրահոս