Լևոն Հայրապետյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր հետաքննչական վարչությունը ռուս գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվել, գրում է Kommersant.ru-ն: Հայրապետյանը, ով նաև մեղադրյալ է հանդիսանում «Բաշնեֆտի» ակցիաների յուրացման գործով, մեղադրվում է ցմահ ազատազրկման դատապարտված Իգոր Իզմեստևի մորից 2010 թ 700 հազար դոլար հափշտակելու մեջ: Հետաքննության նոր վարկածի համաձայն՝ այդ փողերը Իզմեստևան տվել էր գործարարին, որպեսզի վերջինս կաշառի համապատասխան մարմիններին, որդու վիճակը բանտում թեթևացնելու համար:

Հավելենք, որ ավելի վաղ ՌԴ գլխավոր դատախազությունը հրաժարվել էր Հայրապետյանի գործով հաստատել մեղադրական եզրակացությունն ու այն ուղարկել էր լրացուցիչ քննության:




Լրահոս