Լարված իրավիճակ Աջափնյակում. փողոցային առևտուրը` կռվի պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ լարված իրավիճակ Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի երկրորդ շղթայում: Սեպտեմբերի 21-ին` օրվա երկրորդ կեսին, երկրորդ շղթայում մի քաղաքացի իր բերքը` դեղձը, բերել էր բակ` վաճառելու նպատակով: Հարակից խանութների սեփականատերերին, ըստ ամենայնի, դուր չէր եկել փաստը, եւ նրանք ահազանգել էին ոստիկանություն` հայտնելով, թե բակում փողոցային առեւտրով են զբաղվում:

Արդյունքում, դեպքի վայր էր եկել մի ոստիկան եւ քաղաքացուն հայտնել, որ օրենքով արգելված է փողոցային առեւտուրը, ուստի վերջինս պետք է հավաքի իր բերքը եւ հեռանա: Զրույցին խառնվել էին բակի բնակիչները եւ ոստիկանին ասել, թե եթե կա մեկը, որ պետք է հեռանա, ոստիկանն է:

Արդյունքում, բնակիչների, վաճառականի եւ ոստիկանի միջեւ լեզվակռիվ էր սկսվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իրավիճակը բակում հանդարտվել էր այն ժամանակ, երբ բերք վաճառող քաղաքացին հավաքել էր իր դեղձը ու հեռացել բակից:




Լրահոս