Ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը՝ «Երկար և անհասկանալի». «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «18-րդ դարում ընդունված ԱՄՆ Սահմանադրությունը բաղկացած էր ընդամենը յոթ հոդվածից։ Ցայսօր այն ունի ընդամենը 27 փոփոխություն։ 20-րդ դարը պետական կառուցվածքների փոփոխության ու նոր պետությունների ձևավորման դարաշրջան էր։ Հին պետություններից միայն Մեծ Բրիտանիան պահպանեց իր պետական կառույցը։ Ուստի Սահմանադրություն ընդունելու կարիք չունեցավ։ Երկրորդ Համաշխարհայինից հետո Ֆրանսիան 89 հոդվածից բաղկացած նոր Սահմանադրություն ընդունեց։ Գերմանիան՝ 141։ Հետո սահմանադրությունները որքան գնում՝ այնքան ստվարածավալ էին դառնում։

Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությունը բաղկացած է 174 հոդվածից։ Փոփոխությունների նախագծով առաջարկվում է ունենալ 16 գլխից և 219 հոդվածից կազմված

Սահմանադրություն։ Ժամանակները փոխվում են։ Քաղաքական գործիչները՝ նույնպես։ Երբ Սահմանադրական հանձնաժողովի անդամները Նապոլեոնին հարցրեցին, թե ինչպիսի Սահմանադրություն գրեն, «Կարճ և անհասկանալի»՝ եղավ կայսեր պատասխանը։ Հիմա հավանաբար պատվերն այլ է՝ «Երկար և անհասկանալի»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս