ՆԱՏՕ-ն պատրաստ է զորքեր ուղարկել Թուրքիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է զորքեր ուղարկել Թուրքիա՝ սպառնալիքներից պաշտպանության համար, փոխանցում է Reuters-ը:

«ՆԱՏՕ-ն պատրաստ է և կարող է ցանկացած սպառնալիքներից պաշտպանել իր բոլոր դաշնակիցներին, ներառյալ Թուրքիային»,-ասել է Ստոլտենբերգը՝ ռուսական ավիահարվածներն «անհանգստության պատճառ» անվանելով:

Նա հայտնել է, որ ՆԱՏՕ-ն արդեն արձագանքել է՝ ուժգնացնելով իր հնարավորությունները: Բացի այդ, Ստոլտենբեգը պարզաբանել է, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ծավալների հարցով դեռևս որոշում չի ընդունվել:




Լրահոս