Ճապոնիայի հարավում 10 օր շուտ ծաղկել է սակուրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ճապոնիայի հարավում գտնվող Ֆուկուոկա քաղաքի հիդրոօդերևութաբանական ծառայությունը պաշտոնապես հայտարարել է սակուրայի ծաղկման մասին,-գրում է РИА Новости-ն։ Ծաղկումը կանխատեսումներից 10 օր շուտ է սկսվել՝ սովորականից տաք եղանակի պատճառով։ Ամբողջական ծաղկումը կլինի հաջորդ շաբաթ։ Ըստ ընկերության կանխատեսումների՝ Տոկիոյում ծաղկումը “նախատեսված” է մարտի 23-ին, իսկ ծաղիկների ամբողջական բացվելը՝ մարտի 31-ին։ Երկրի ամենահյուսիսային շրջանում՝ Հոկայդո կղզում, սակուրան կծաղկի միայն ապրիլի 30-ին։




Լրահոս