Աֆղանստանում պայթյունի հետևանքով 7 զոհ կա, վիրավորների թիվը ճշտվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 7 մարդ է մահացել, վիրավորների թիվը ճշտվում է: Այս մասին հաղորդում է РСН-ը:

Հզոր պայթյունը տեղի է ունեցել Աֆղանստանի մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում, արտասահմանյան ուժերի շարասյան հարեւանությամբ: Տեղական լրատվամիջոցներին այս մասին հայտարարել են իրավապահները:

Ոստիկանությունում ենթադրում են, որ պայթուցիկ սարքերը գործի է դրել մահապարտը: Ծայրահեղական որևէ խմբավորում առայժմ չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:




Լրահոս