Հրդեհ` Երևանի Իսրայելյան և Չեխովի փողոցներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 16-ին, ժամը 03.34-ին ահազանգ է ստացվել որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսրայելյան փողոցում գտնվող չշահագործվող շինության տարածքում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսրայելյան փողոցում գտնվող ոստիկանության չշահագործվող շենքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.08-ին, մարվել` 05.01-ին: Ամբողջությամբ այրվել է շինությունը (60 քմ) և կուտակված աղբ (4 խմ):

Ներսում գտնվել է 1955 թ. Ա. Ա.-ը, ով մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ինքնուրույն դուրս է եկել շինությունից և ծխահարման նախանշաններով հոսպիտալացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

***

Դեկտեմբերի 16-ին, ժամը 02.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չեխովի փողոցի թիվ 50 շենքին հարակից ոչ բնակելի շինությունում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են ոչ բնակելի 2 վագոն տնակների (30 քմ և 20 քմ) փայտյա կառուցատարրերը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.38-ին, մարվել՝ 03.37-ին:




Լրահոս