Կատվին փրկող ոստիկանը մնացել է ծառի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում ոստիկանության աշխատակիցը մնացել է ծառի վրա՝ ցանկանալով փրկել կատվին: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 13-ին՝ Նյու Յորքի Քվինս շրջանում: Ոստիկանության աշխատակից Դեյն Նատոն ծառից իջել է աստիճանով, ընդ որում՝ անտուն կատվին առաջինն են իջեցրել ծառից: Կատվի հետագա ճակատագրի մասին ոչինչ չի հաղորդվում: Ականատեսների վկայությամբ՝ Նատոն ցանկացել է ծառից իջեցնել կատվին: Վերջինս տեսնելով ոստիկանին՝ սկսել է ավելի վեր բարձրանալ: Նատոն հետևել է նրան և տեսնելով, որ չի կարող իջնել ներքև, ընկերոջից օգնություն է խնդրել: Վերջինս կանչել է հրշեջներին:




Լրահոս