Քաղաքաշինության ազատված փոխնախարարը նոր պաշտոն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Քաղաքաշինության նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ Ռուզան Ալավերդյանը նշանակվել է նախարար Նարեկ Սարգսյանի գլխավոր խորհրդական:

Հիշեցնենք, որ Armlur.am-ն այսօր արդեն գրել էր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաման է ստորագրել, որով աշխատանքից ազատել է քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանին:

Հրամանում գրված է եղել. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Ռուզան Ալավերդյանին ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից»։




Լրահոս