Եկել է պատասխան տալու ժամանակը. ՀՀ վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կառավարության այսօրվա նիստից առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ՀՀ նախագահի` 2012 թ. սեպտեմբերին կառավարությունում անցկացրած խորհրդակցությանը, որը նվիրված էր պետական բյուջեի միջոցների ոչ արդյունավետ ծախսմանը.
“Այդ խորհրդակցությունից հետո մենք բավական մեծածավալ աշխատանք ենք կատարել, ընդունվել են բազմաթիվ որոշումներ, տրվել են հանձնարարականներ, գերատեսչությունների աշխատակիցներն անցել են վերապատրաստում: Եկել է պատասխան տալու ժամանակը: Ֆինանսների նախարարությունը դիտարկումներ է իրականացրել, թե ինչպիսին է իրավիճակն այսօր: Այդ բոլոր նյութերը տրամադրվելու են ձեզ, որպեսզի դուք ուսումնասիրեք: 
Եկել է պատասխան տալու ժամանակը, և այսուհետև մենք լինելու ենք չափազանց խիստ ցանկացած խախտման վերաբերյալ: Պարոն Սարգսյան, ես Ձեզ հանձնարարում եմ, որ այսուհետ վերահսկողական ծառայության բոլոր բացահայտումները, ակտերն անհապաղ ուղարկեք իրավապահ մարմիններին և միևնույն ժամանակ պարբերաբար, տարեկան ծրագրին համահունչ հենց հերթական ստուգումն ավարտվի, ակտերը կազմել, հանրությանը ներկայացնել դրանց արդյունքները: Կառավարության հաջորդ նիստերից մեկում մենք կանդրադառնանք դիտարկումների արդյունքներին ըստ գերատեսչությունների և կտեսնենք` որտեղ ինչ իրավիճակ է ստեղծվել, որտեղ կան բարելավումներ, իսկ որտեղ իրավիճակը դեռևս վատ է մնում”,-ասաց ՀՀ վարչապետը: 
ՀՀ կառավարության մամուլի ծառայություն 




Լրահոս