Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 98 կգ քաշային կարգի եզրափակիչում հանդիպել է ռուս Նիկիտա Մելնիկովին, որը նրա ամենաբարդ մրցակիցներից է:

Քիչ առաջ ավարտված խաղում Արթուր Ալեքսանյանն առաջին փուլում մրցակցին զիջեց 0:4 հաշվով: Երկրորդ փուլում նրան չհաջողվեց միավորներ վաստակել և ռուս մարզիկը երրորդ անգամ կարողացավ հաղթել Ալեքսանյանին: Ընդգծենք, որ երեք րոպեից ավել ռուս մարզիկը բավական պասիվ էր, սակայն մրցավարները դա այդպես էլ չնկատեցին:

Հիշեցնենք, որ Ալեքսանյանը և  Մելնիկովը 2 անգամ հանդիպել են 2013-ին և 2 դեպքում էլ հաջողությունն ուղեկցել է ռուս ըմբիշին: Այդ տարի նա Եվրոպայի եռակի ու աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին հաղթել էր Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնության ու Կազանում կայացած 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի եզրափակիչներում:




Լրահոս